Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաքվել են Ելիսեյան պալատի Մուրատի դահլիճում: Պուտինն ու Զելենսկին կլոր սեղանի շուրջ նստել են միմյանց դիմաց, Պուտինի աջ կողմում Մակրոնն էր, ձախ կողմում՝ Մերկելը:
Բանակցություններից առաջ առաջնորդները անցկացրել են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մերկելն ու Մակրոնը առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ: Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպումը տեղի կունենա քառակողմ գագաթնաժողովի ավարտից հետո: