Երեկ հանրապետության 16 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 19,796 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ 49.77%-ը: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները (ժամը 20:00-ի դրությամբ՝ ավարտից հետո) հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 4 համայնքում՝ ավագանու անդամ:
Սակայն Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը պարտվել է 9 «կողմ» և 13 «դեմ» ձայնով,- հայտնում է «Անկախ դիտորդ» կազմակերպությունը՝ հավելելով, որ գյուղապետի մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել: