Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ 2006-2018 թթ. ընդունված որոշումների հետագա ընթացքը։ Նախատեսվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
Հանձնաժողովի կազմում են քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, այլ պաշտոնյաներ։