Ստամբուլից «Լուրերի» թղթակիցը հայտնում է, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլում, քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է: Ձայների մեծամասնությամբ ընտրվել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ նարնջագույն խորհրդից 53, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ մանուշակագույն խորհրդից 12 ներկայացուցիչ:
Պոլսո Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցում Մաշալյանի կողմնակիցները տոնում են նրա հաղթանակը:
«Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ նրանց է միացել նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հանդես եկել ելույթով: