Փարիզում այսօր տեղի ունենալիք «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովին ընդառաջ Ուկրաինայի բնակիչները երեկ դուրս են եկել Մայդան՝ իրենց պահանջները բարձրաձայնելու նպատակով: Ակցիային աջակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ցուցարարները վրաններ են տեղադրել Վլադիմիր Զելենսկու նստավայրին հարակից տարածքում: Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիաները չեն դադարեցնի, քանի դեռ իրենց չեն ներկայացվի սպասվող հանդիպման բոլոր մանրամասները: