Այսօր Փարիզում տեղի կունենա Նորմանդական քառյակի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Դոնբասում հակամարտության կարգավորման խնդիրը: Այն կլինի առաջինը վերջին երեք տարվա ընթացքում:
Հանդիպումն ուշագրավ է, քանի որ հանդիպելու են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները: Այդ նույն ժամանակ Կիևում անցկացվում են ցույցեր, որի մասնակիցները դեմ են Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնմանը: Ցուցարարները հանդես են եկել «Ոչ կապիտուլյացիային», «Հեռու մնա Մոսկվայից», «Ռուսական գազը պարան է մեր վզին» կարգախոսներով: