Ակտիվացել է Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզու հրաբուխը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, չորսը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Տարբեր տվյալներով, կղզում այդ պահին եղել է 50-100 մարդ, հաջողվել է փրկել 23-ին: Տուժածների ստույգ թիվն առայժմ չի հաջողվում ճշտել, կան անհետ կորածներ: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է և սուր զգացողությամբ զբոսաշրջիկների սիրելի վայրն է: