Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում Ադրբեջանի պաշտոնակցի հետ հանդիպումը գնահատել է գործնական: «Լուրերի» հետ զրույցում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը շարունակում է ջանքերը՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: