Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,- գրել է Գ.Սուրենյանը։