Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի բարձրացում չի լինելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել, և այմանավորվածությունները չենք ամփոփել: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշել է փոխվարչապետը: