Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10-ին մեկնում է Վաշինգտոն՝ հանդիպելու իր գործընկեր Մայք Պոմպեոյի հետ: Չի բացառվում, որ Լավրովը հանդիպի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Համենայնդեպս, Սպիտակ տունն աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայանը: Ռուսական կողմը չի նշել Սպիտակ տան ղեկավարի հետ ռուս դիվանագետի հանդիպման հնարավորությունը: