Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանցավորության ինդեքսում մեր երկիրը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ և հայտնվել առաջին տասնյակում: Հրապարակվել է այս տարվա երրորդ միջազգային զեկույցը, որում Հայաստանը առաջին տասնյակում է:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այժմ հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում ենք աշխարհում 7-րդ հորիզոնականը՝ վերջին 2 տարում գրանցելով համախառն ցուցիչում 27.08-ից 20.78 բացարձակ աճ։ Գրիգորյանն ասել է, որ այն կարևոր ցուցանիշ է և փաստում է Հայաստանի անվտանգ պետություն լինելու մասին։
Մանրամասներն այստեղ` https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp…