Հայ-վրացական գործակցության նոր շերտ իրավական ոլորտում: Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է, այսպես կոչված, օրենքով գող լինելու համար քրեական պատժի սահմանումը: «Քրեական ենթամշակույթ» ձևակերպումը ստացած երևույթի դեմ հարևան Վրաստանում վաղուց են պայքարում: Արդարադատության նախարարությունը որոշել է գործընթացը քննարկել վրաց գործընկերների հետ, ծանոթանալ նաև կոռուպցիան վերացնելու նրանց փորձին: