Հայաստանի մայր բուհի ծրագրավորողների թիմը լուրջ նվաճումով է վերադարձել Թբիլիսիից: Աշխարհում մեծ հեղինակություն վայելող ծրագրավորման միջազգային օլիմպիադայում մեր համալսարանականները միակն էին Հարավային Կովկասից, որ հասել են եզրափակիչ՝ հայտնվելով ուժեղագույն թիմերի շարքում:
Եզրափակիչ փուլում մրցակցությունը կատաղի է լինելու, բայց հայկական թիմը հավակնում է շատ ավելի լուրջ արդյունք գրանցել: Ի դեպ, կիսաեզրափակիչը չի անցել առանց քաղաքական սկանդալի: