Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվել է Սամբոյի 2019 թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցում էր 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացել է բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ է ունեցել 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, որը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնել պատվո երկրորդ հարթակին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկի: