«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի բացման արարողության ժամանակ հնչեցրած ելույթում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հիշեցրել է, որ այսօր ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է:
Պատգամավորը խոսել է նաև Հայոց Ցեղասպանության մասին, «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին կոչ անելով՝ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Բոլորը ոտքի են կանգնել ու մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին։