Ամփոփվել են 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Փաստացի հավաքված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 3 մլրդ 236 մլն դրամով: