Դատավոր Մխիթար Պապոյանն այսօր ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննությունը Վերաքննիչում այլևս Պապոյանը չի վարի. գործն այլ դատավորի կվստահվի:
Ի դեպ, տոներից հետո, երբ Քոչարյանի գործի քննությունը վերսկսվի, պաշտպանական կողմը կրկին կմիջնորդի, որ պաշտոնաթող նախագահի կալանքը փոխարինվի անձնական երաշխավորությամբ ազատ արձակման: Թե ովքեր են պատրաստ նրա երաշխավորը դառնալ, ՀՀ-ից են, թե Արցախից՝ պաշտպանական կողմը չի մանրամասնել: