Ստեփանակերտում է Գվատեմալայի պաշտոնական պատվիրակությունը: Հայաստանից այդքան հեռու լատինամերիկյան երկրի պաշտոնյաներն առաջին անգամ են Արցախում և առաջիններն են իրենց երկրից: Ասում են՝ եկել են հակամարտության պատմությանը ծանոթանալու և քրիստոնեության արևելյան սահմանը պահող ժողովրդին տեսնելու համար: