Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը համապատասխան նորմերի պահպանման ու շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող և բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների նկատմամբ: