Բարսեղ Բեգլարյանին ՀՔԾ-ում հարցաքննում են: Լրագրողներին ավելի վաղ նա ասել էր, որ երկուշաբթի իրեն կանչել են Հատուկ քննչական ծառայություն, և գնալու է:
Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):
Նույն գործով անցնում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ըստ մեղադրականի՝ միջնորդել է, որ «Ֆլեշ» ընկերությունը դիզվառելիք մատակարարի գյուղատնտեսության նախարարությանը: Հայտնի է նաև, որ Բեգլարյանը մեկուկես ամիս առաջ հարցաքննվելու ժամանակ նույն գործով առերեսվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ: