Ազգային ժողովում քննարկվում է 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց գործունեության ընթացքում քննիչ հանձնաժողովի իրականացրած աշխատանքը և հետագա աշխատանքների ծավալը, որի համար լրացուցիչ ժամանակ են խնդրում:
«Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով, 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ: Տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ, գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Անց է կացվել 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ հաջորդ քայլը լինելու է հաստատված ցանկի մոտ 40 պաշտոնյայի լսելը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե երբ են հարցաքննվելու Յուրի Խաչատուրովը, Հայկազ Բաղմանյանը և Սերժ Սարգսյանը: Քոչարյանը նշեց, որ հրավիրյալների ցանկը հանձնաժողովի կողմից հաստատված է, և այդ պաշտոնյաներին ևս հանձնաժողովը պարտավոր է լսել:
«Ձեր մատնանշած մարդկանց առումով, այո, հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց՝ ընդհուպ մինչև հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, որովհետև իրականացրել է գլխավոր հրամանատարի գործառույթ»,- նշեց է Քոչարյանը: