Բաղդադի միջազգային օդանավակայանը, որտեղ տեղակայված է ԱՄՆ սահմանափակ թվով զորախումբը, հրթիռակոծվել է: Ռազմաբազայի վրա արձակվել է «Կատյուշա» տիպի չորս հրթիռ, ինչի հետևանքով վեց զինյալ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ամերիկյան կողմում զոհերի մասին տեղեկություն չկա, հաղորդել է Reuters-ը:
Իրաքում գործող ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը: Ամերիկյան զորքերի վրա հարձակումներն այդ երկրում ավելի հաճախակի են դարձել շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին: Անցած շաբաթ հրթիռակոծվել են Բաղդադի հյուսիսում և Իրաքի արևմտյան Անբար նահանգում գործող ամերիկյան ռազմաբազաները: Զոհերի ու վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: