Սենատը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այս մասին հայտարարել է փաստաթղթի հեղինակներից սենատոր Թեդ Քրուզը։
«Մենք, հավանական է, վերջապես կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ինչի համար տարիներ շարունակ պայքարում եմ»,- ասել է Քրուզը NBC-ի հետ հարցազրույցում։
Փաստաթուղթը ներկայացվել է այս տարվա ապրիլին սենատորներ Թեդ Քրուզի եւ Ռոբերտ Մենենդեզի կողմից։