ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին նախազգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վատթարացման դեպքում «ամեն ինչ կորցնելու» ռիսկի մասին:
«Մենք Սինգապուրում ստորագրել ենք ապամիջուկայնացման մասին պայմանագիրը: Նա չի ցանկանա փչացնել ԱՄՆ նախագահի հետ հատուկ հարաբերությունները»,- Թվիթերում գրել է Թրամփը:
Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Քիմ Սոնգը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ին պետք չէ ԱՄՆ-ի հետ շարունակել ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունները: Դիվանագետի խոսքով՝ միջուկային զինաթափման հարցը ամերիկյան կողմն օգտագործում է 2020-ի ընտրություններին Թրամփի վերընտրվելու հարցը լուծելու համար: