Խորհրդարանն այսօր ընդունել է զինծառայողներին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու վերաբերյալ փոփոխությունը: «Իմ քայլը» խմբակցությունը վերապահումներ է ունեցել բանկային գաղտնիքի մասին Կենտրոնական բանկի նախագծի կապակցությամբ: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ փաստաթղթին առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հետագայում ներառվեն իրենց առաջարկները:
Այնուհետև խորհրդարանը քննարկել է պատգամավոր Արմեն Խաչատրյանի հեղինակած նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվում է ինքնուրույն իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առանց Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու: