Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված ու ձերբակալված, գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 43-ամյա տղամարդը ստուգման նպատակով տեղափոխվել է ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», որտեղից դեկտեմբերի 7-ին դիմել էր փախուստի։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանության Գյումրիի Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ փախուստի դիմած անձը թաքնվում է Գյումրու հյուրանոցներից մեկում։
Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։