Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավել է 4-րդ տեղը:
Երրորդ տեղի համար մրցախաղում հայ գրոսմայստերը 8:14 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Արագ շախմատի երկու պարտիաներում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, իսկ կայծակնային խաղի 4 պարտիյից 2-ն ավարտվել է ոչ-ոքի, մյուս 2-ում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ։ Grand Chess Tour-ի հաղթող է դարձել չինացի Դին Լիժենը, որը եզրափակչում հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։