Դեկտեմբերի 26-ից արդեն երրորդ ավիաընկերությունը չվերթեր կկատարի Երևան-Սոչի-Երևան ուղությամբ: Թռիչքներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Օդանավը Երևանից երեքշաբթի և հինգշաբթի կմեկնի տեղական ժամանակով 12:15-ին, Սոչի կժամանի Մոսկվայի ժամանակով 12:40-ին: Սոչիից օդանավը կմեկնի 13:45-ին, Երևանում վայրէջք կկատարի16:05-ին:
Շաբաթ օրերը թռիչքը Երևանից՝ 12:15-ին, ժամանումը Սոչի՝ 12:50-ին: Սոչիից օդանավը կմեկնի 13:55-ին, Երևան կժամանի 16:05-ին:
«Ազիմութ» ավիաընկերությունը, որը կիրականացնի թռիչքները, ավիատոմսերի համար հատուկ գներ է սահմանել. 18 եվրո մի ուղղության համար՝ չհաշված օդանավակայանի և պետական տուրքերը: