Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։
Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են ջազի ոլորտում անվանի երաժիշտների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ներկայացված դասական ջազային կատարումները։
Համերգը նվիրվում է հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: