Թուրքիան մտադրություն չունի իր զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ Սիրիայի ժողովու՛րդը չի խնդրել այդ անել: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստամբուլյան ելույթի ընթացքում:
«Բոլորը մեղադրում են Թուրքիային՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության համար, բայց մենք ունենք մեկ ընդհանրական պատասխան. նախ՝ ասե՛ք, դուք ընդհանուր սահման ունե՞ք Սիրիայի հետ: Ո՞չ: Իսկ մենք ունե՛նք: Եվ մինչև սիրիացի ժողովուրդն ինձ չասի՝ Շնորհակալ եմ, դուք արդեն կարող եք դուրս գալ, մենք չենք կարող լքել այդ երկիրը: Մենք կմնանք այնտեղ, մինչև այդ տարածքը մաքրվի ահաբեկիչներից»,- Mignews-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը և հավելել, որ Թուրքիան աշխարհում որևէ մեկից ռազմական գործողությունները շարունակելու թույլտվություն չի՛ խնդրի: