Մեկնարկել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի առաջին փուլը:
Այսօր հայկական համայնքն ընտրում է Աշխարհիկ ներկայացուցիչների խորհուրդ, որն էլ Եկեղեցական ներկայացուցիչների խորհրդի հետ դեկտեմբերի 11-ին ընտրություն կկատարի Պատրիարքի երկու թեկնածուների՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև:
Հայկական եկեղեցիներում այսօր բացվել է 50-ից ավելի ընտրատեղամաս: Հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ որոշել էին բոյկոտել ընտրությունները, սակայն մյուսների հոսքն ընտրատեղամասեր շարունակվում է:
Քվեների հաշվարկը տեղի է ունենալու այսօր՝ Պոլսո պատրիարքարանում, տեղական ժամանակով 19.00-ին (Երևանի ժամանակով 21.00-ին):