2020 թվականի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանում ներկայացված ուժերի համար դարձավ հերթական բաժանող գիծը: Ընդդիմությունը պնդում էր, որ փաստաթուղթն ամենևին էլ հեղափոխական չէ, մինչդեռ իշխանությունը համոզված է՝ կառավարությանը հաջողվել է ներկայացնել նախորդներից որակապես կտրուկ տարբերվող նախագիծ: Արդյունքում՝ 2020-ի բյուջեն խորհրդարանում հաստատվեց միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայների շնորհիվ: