Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն:
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարում Անդրիասյանը հավաքել է 17 միավոր և գրավել երկրորդ տեղը՝ զիջելով ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիին:
Հշեցնենք, Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն: