Չրի արտադրությունով սկսեցին, հիմա էլ անցնում են հյուրատնային բիզնեսի: Բյուրականում Հովհաննիսյանների ընտանիքը բիզնես սկսեց փոքրիկ չրանոցով, հետո գործում ներգրավվեցին համագյուղացիներին, որոնք Արագածի փեշերից հավաքած թեյերի խոտաբույսերն իրացնելու խնդիր ունեին: