Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ադրբեջանա-վրացական նոր ԲՈՒՀ կբացվի՝ հաղորդում է Report-ը, հղում անելով Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեին:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ցանկացած մարդ կկարողանա սովորել այդտեղ, և քաղաքացիության հիմքով սահմանափակումներ չեն լինի:
Չնայած դրան՝ ադրբեջանական կոմիտեից տեղեկացրել են, որ Թբիլիսիի ԲՈՒՀ-ն ավելի շատ հիմնվել է Վրաստանի ադրբեջանական համայնքի համար: