Գյումրին վաղուց երկրաշարժի ժամը ժպիտի ժամ է դարձրել: «Պատրաստված է Գյումրիում» ժամացույցը սովորական ձեռքի աշխատանք չէ: Մեխերից ամեն մեկն Արսենը գտել, բերել է իրենց տնակից: Ամեն անգամ տնակի տարածքում հայտնվելիս էլ մանկության կտորներն է հիշում, օրինակ՝ ինչպես էին մեծերը ջուր բերելու համար տանջվում...