Երևան համայնքին կամազներ՝ շինթույլտվությունների դիմաց: Ավելի քան երկու շաբաթ քաղաքապետարանում այս հարցով ծավալված բանավեճն անցնող շաբաթ տեղափոխվեց խորհրդարան: Ընդդիմությունը շարունակեց խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին, իշխանությունը հակադարձեց՝ նվիրատվության գործընթացքում օրենքի բաց, գուցե, կա, բայց կոռուպցիոն գործարքի մասնակից լինելու մեղադրանքներն անհիմն են: