Ֆինանսների նախարարությունում աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը էականորեն կրճատվել է` շուրջ 16-ից հասնելով 4-ի: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը հայտնեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխատակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,- ասաց նախարարը:
Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք, որի համար մոտ 120 մլն դրամի վարձակալության վճարներ էին տալիս:
«Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայումս մենք հավաքվել ենք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,- ասաց նախարարը: