Վարչապետ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք և հարգանքի տուրք մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Շիրակամուտցիների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հաջորդ տարի, երբ պետությունը երկրաշարժից տուժած 226 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծի, կանդրադառնա նաև նրանց, ովքեր այս կամ այն պատճառով բնակարան չեն ստացել։
«Պետությունը 3 մլրդ դրամ է տրամադրել, որպեսզի 2020-ին 226 ընտանիքի բնակարանի խնդիր լուծվի։ Ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած լինեն այս ծրագրից ու բնակարան ստացած չլինեն։ Մենք նախ պետք է հասկանանք` որքա՛ն է նման մարդկանց թիվը, և հետո փորձենք նրանց խնդրին էլ լուծում տալ»,- ասել է վարչապետը։