Գյումրիում առաջիկայում նոր տեսք կստանան հայտնի ու սիրված ֆիլմերի նկարահանման հարթակները, որոնք պատմամշակութային շենքերի շարքում են: Կառավարության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի շնորհիվ պոլիտեխնիկականի նորագույն տեխնոլոգիաների ամբիոնները տեղափոխվելու են «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «վառեմ-մարեմի» շենք: Տարածքում գործելու է նաև Թումո կենտրոնը: Լույսն այլևս չի մարվելու Գյումրու գիտության նոր կենտրոնում: