Ազգային ժողովի նախագահը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել է Վանաձորում, այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է հենց Միրզոյանը։
«Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին և ծաղիկներ խոնարհեցի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը։