Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորախմբերը Սիրիայից դուրս կբերվեն այն ժամանակ, երբ այդ մասին իրենց կխնդրի արաբական երկրի ժողովուրդը:
«Մենք Սիրիայից չենք հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդն այդ մասին չի ասել՝ շնորհակալությո՛ւն, այժմ Դուք կարող եք հեռանալ»:
Թուրքիայի նախագահն ավելացրել է, որ մտադիր է Սիրիայում «մինչև վերջ օգտագործել միջազգային իրավունքից բխող իր լիազորությունները»: