Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ու ընդդիմադիր ուժի ղեկավար Ջերեմի Քորբինի՝ Brexit-ի վիճահարույց թեմայի վերաբերյալ տեսակետների բախում է տեղի ունեցել երկրում խորհրդարանի ընտրությունների նախաշեմին կայացած վերջին հեռուստաբանավեճի ժամանակ: Թեժ դեբատները կարող են վճռորոշ լինել Եվրամիության կազմից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի ուղու ընտրության գործում:
Միացյալ Թագավորությունում խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հինգ օրից: Նախնական հարցումները ցույց են տվել, որ երկրի կառավարության ղեկավարը 52 տոկոսով կհաղթի: