Իրանի զինուժը ներկայացրել է Simorgh հարվածային նոր անօդաչու թռչող սարքը: Հայտնի է դարձել, որ նոր ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը կարող է հասնել մինչև 24 ժամի: Այն կարող է օգտագործվել թե՛ ռազմական, թե՛ մարտավարական և թե՛ հետախուզական գործողությունների ժամանակ: Թռչող սարքի թռիչքի հեռահարությունը կազմում է 1.5 հազար կմ, իսկ՝ առավելագույն բարձրությունը՝ 4.62 կմ: