Անցած գիշեր Իսրայելի ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց միջուկային մարտագլխիկով Jericho-4 բալիստիկ հրթիռի փորձարկման մասին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է երկրի կենտրոնում տեղակայված Պալմահիմ բազայում՝ նախանշված պլանի համաձայն: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:
Այս փաստը զայրացրել է Իրանին: ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Իսրայելի փորձարկած միջուկային հրթիռի թիրախը Իրանն էր»:
Միևնույն ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ եվրոպական եռյակն ու ԱՄՆ-ը երբեք չեն բողոքում Արևմտյան Ասիայում միջուկային զինանոցի առկայությունից և այն հանգամանքից, որ այդ հրթռիներն օժտված են միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ, սակայն, նրանց զայրացնում է Իրանի հասարակ պաշտպանական զինանոցը: