Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաղթել է ջրասուզակի հետ դատավեճում: Մասկը մանկապիղծ էր անվանել բրիտանացուն, որը օգնել էր փրկել 2018-ին ջրհեղեղի պատճառով քարանձավում թակարդված 12 թաիլանդցի դպրոցականներին: Երդվյալ ատենակալները Մասկի արտահայտությունը վարկաբեկիչ չի համարել:
Հիշեցնենք, որ Վերնոն Ունսուորթը որպես փոխհատուցում Tesla-ի հիմնադրից պահանջել էր 190 մլն դոլար: Բրիտանացի ջրասուզակի պնդմամբ՝ Իլոն Մասկի Twitter-ում գրառումը լուրջ հարված էր իր հեղինակությանը: