ԱՄՆ Գերագույն դատարանը դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա ընտանիքի ֆինանսների վերաբերյալ փաստաթղթերի փոխանցումը Կոնգրեսին: Գործընթացը կասեցնելու միջնորդությամբ հանդես էին եկել Սպիտակ տան ղեկավարի փաստաբանները: Դատավորի հայտարարության համաձայն՝ դատարանը հայցն արգելափակել է մինչև դեկտեմբերի 13-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Deutshce Bank և Capital One բանկերը պետք է ԱՄՆ-ի Կոնգրես ուղարկեին Միացյալ Նահանգների նախագահի ֆինանսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: