Շփման գծում իրավիճակը վերահսկելի է, լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած սահմանային միջադեպերին՝ Բալայանը նշել է, որ անհրաժեշտ վերականգնողական վիրահատությունների շնորհիվ հակառակորդի կրակոցից Տավուշում վիրավորված սպայի վիճակը լավ է, իսկ Արցախում վիրավորված Դավիթ Մելիքբեկյանի մոտ նկատվում է դրական դինամիկա: