Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցն է: Դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր: Երկրաշարժի էպիկենտրոն համարվող Շիրակամուտում՝ նախկին Նալբանդում, ու Սպիտակում արտագաղթի փոխարեն մարդիկ ամեն ինչ անում են, որ գյուղը վերականգնվի:
Ժամանակին Նալբանդը ու Սպիտակը լքածները արտերկրում կայուն բիզնես հիմնելուց հետո հիմա օգնում են գյուղին, կան նոր ներդրումների գաղափարներ: Սպիտակը հաջորդ տարի նախատեսվում է հռչակել խելացի քաղաք, որին նպաստել են հենց սպիտակցի երիտասարդների նոր գաղափարները։